Իրադարձություններ Հայաստանում
Արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց. oncology.am
2019թ․ հուլիսի 22-26-ը Ուզբեկստանի հանրապետական ուռուցքաբանական գիտական կենտրոնում (Տաշքենդ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ - МАГАТЭ) տեխնիկական համագործակցության RER0044 ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց՝ նվիրված արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժման հարցերին (National training course on linac-based 3D conformal radiotherapy):
Դասընթացի վարման համար ի թիվս Ավստրալիայից և Ռուսաստանից ժամանած մասնագետների, որպես ԱԷՄԳ-ի փորձագետ-դասախոս, հրավիրված էր նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանը։ Դասընթացին մասնակցում էին Տաշքենդի 2 խոշոր ուռուցքաբանական կենտրոնների շուրջ 30 մասնագետներ։
Թ․Սաղաթելյանի կողմից ներկայացվեցին դասախոսություններ՝ նվիրված ժամանակակից ճառագայթային բուժման հիմնական հարցերին, տեղի ունեցան բազմաթիվ կլինիկական դեպքերի գործնական քննարկումներ, ինչպես նաև ճառագայթային բուժման մի քանի դեպքերի նախաճառագայթային նախապատրաստության վարպետաց դասեր տեղի մասնագետների հետ։
Միաժամանակ ոլորտի ազգային պատասխանատուների հետ քննարկվեցին տարբեր տեղակայման ուռուցքների ճառագայթային բուժման ազգային ուղեցույցների մշակման ուղիները, որոնց համար տրվեցին համապատասխան մեթոդական ցուցումներ։
Քննարկումների առանձին ոլորտ դարձավ նաև հետագա համագործակցության ծավալման հնարավորությունների հարցը:
Վերջին տարիներին ուռուցքաբանությունը, և մասնավորապես ճառագայթային բուժման ոլորտը բուռն զարգացում է ապրում ՈՒզբեկստանում շնորհիվ ոլորտում իրականացվող ծավալուն պետական ծրագրի, որի շրջանակներում կատարվել են շուրջ 100միլիոն դոլարի ներդրումներ՝ ժամանակակից սարքավորումների ներդրման և ինֆրակառուցվածքների արդիականացման համար։
Ծրագրի շրջանակներում վերոնշյալ ուռուցքաբանական կենտրոնները հագեցվել են ճառագայթային բուժման գերժամանակակից ELEKTA Infinity և ELEKTA Synergy Platform գծային արագացուցիչներով, բուժման պլանավորման, անցկացման, որակի ապահովման համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից միջոցներով, զգալի տեխնիկական հագեցում է նախատեսվում նաև շրջանային ուռուցքաբանական դիսպանսերներում։
Ռեսուրսների սրընթաց աճին զուգահեռ, առավել կենսական է դառնում որակյալ մասնագետների պատրաստման հարցը, ինչին ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամը չէ, որ իր ներդրումն է ունենում ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փորձառու անձնակազմը։
Արդեն իսկ 2019թ․ հունվարին ՈՒԱԿ-ի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքն էր ընտրվել որպես վերապատրաստման բազա Ուզբեկստանի Նամանգանի շրջանի ուռուցքաբանական դիսպանսերի 3 մասնագետների մեկամսյա մասնագիտական վերապատրաստման համար, ևս 3 մասնագետների անհատական վերապատրաստում նախատեսված է 2019թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Հատկանշական է, որ Ուզբեկստանը միակ երկիրը չէ, որին ճառագայթային բուժման մասնագետների պատրաստման հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերել ՈՒԱԿ-ի մասնագետները։
2018-2019թթ․ ընթացքում ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում վերապատրաստվել են Տաջիկստանի տարբեր կենտրոնների 3 բժիշկներ և 5 տեխնիկ-լաբորանտներ։
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...
Մայիսի 17-30-ը «Արմենիա» ՀԲԿ-ում, բաց դռների օրվա կապակցությամբ, անվճար խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, նորագույն SIEMENS անգիոգրաֆիկ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...
ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYa88nIX' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384